Դեպի վեր
Նորություններ
15.02.2019

Կառուցապատողների հետ քննարկումները կշարունակվեն. կձևավորվեն միասնական «խաղի կանոններ»

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, տեղակալ Աշոտ Մուսայանը և խորհրդական Բորիս Քոչարյանը հանդիպեցին կառուցապատող գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ ... Մանրամասն
13.02.2019

Կոմիտեի ղեկավարն ընդունեց Գերմանիայի դեսպանին

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին ՀՀ անշարժ գույքի կադասատրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր պատմեց իր պաշտոնավարման ամիսներին համակարգում արված փոփոխություների, ինչպես նաև իրագործելիք ծրագրերի մասին։... Մանրամասն
13.02.2019

Կադաստրի կոմիտեի անելիքը, ըստ կառավարության ծրագրի

Անշարժ գույքի գործառնությունների առցանց ավտոմատ համակարգի և տարածական տվյալների միասնական ինտեգրված կադաստրի համակարգի ներդրումը և հասանելիության ապահովումը։... Մանրամասն
11.02.2019

Սարհատ Պետրոսյան՝ Եթե մեր աշխատակիցը մեղավոր է, պատասխան պետք է տա, բայց եթե ոչ՝ մինչև վերջ կպաշտպանենք նրան. աշխատանքային խորհրդակցություն

Կառավարության հանձնարարականը վերահաստատում է Կոմիտեում իրականցվող բարեփոխումները/Կադաստրի կոմիտեն մինչև վերջ կպաշտպանի իր աշխատակցին, եթե վստահ լինի, որ նա անմեղ է/Ներքին տեղափոխություններ Կոմիտեի շենքում. քննարկվում է ղեկավարի հանգստի սենյակը նույնպես աշխատասենյակի վերածելու հարցը։... Մանրամասն
04.02.2019

Վերջին շրջանի մի քանի դեպքեր հուշեցին՝ նախկին սխալներն ուղղելու ժամանակն է. աշխատանքային խորհրդակցություն

Տեղակալներին և վարչության պետերին Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց չվարանել և վերանայել Կոմիտեի՝ նախկինում հայտնած այն դիրքորոշումները, որոնց մեջ «ժամանակին ինչ-ինչ պատճառներով սխալ է եղել»։ ... Մանրամասն
30.01.2019

Փետրվարի 2-ից շաբաթ օրը կաշխատի միայն Երևանի «Արաբկիր» գրասենյակը

Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» գրասենյակը փետրվարի 2-ից կաշխատի շաբաթ օրերին նույնպես ժամը 9։00-ից 18։00-ն, առանց ընդմիջման։ Հանգստյան օրը՝ կիրակի։... Մանրամասն
29.01.2019

Վարչությունների պետերի ինստիտուտը զարգացնելու ծրագիր կա (աշխատանքային խորհրդակցություն)

Իրենց պաշտոնները թողնելու դիմումներ են ներկայացրել Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն ու սպասարկման վարչության պետ Դավիթ Ավետիսյանը (տեղակալը նշանակվում և ազատվում է Հանրապետության վարչապետի որոշմամբ, վարչության պետը՝ Կոմիտեի ղեկավարի)։ Մինչև կկայացվի Կոմիտեի ղեկավարի տեղակալի նշանակման քաղաքական որոշումը, Սարհատ Պետրոսյանը վերաբաշխեց նրա և վարչության պետի լիազորությունները։ ... Մանրամասն
29.01.2019

Մարտի 11-ից 30-ը գեոդեզիայի թեմաներով մասնագիտական դասընթաց կանցկացվի

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է մասնագետների վերապատրաստման և որակավորման դասընթաց՝ «Գեոդեզիա, տեղագրական և կադաստրային հանութագրում» թեմայով։ Մասնակիցները գործնականում կտիրապետեն գեոդեզիայում ներկայումս օգտագործվող՝ էլեկտրոնային տախեոմետրերով և GPS ռովեր կայաններով աշխատելու ունակությունների, այդ գործիքներով չափագրված տվյալների մշակման գրասենյակային աշխատանքի հնարավորություն կունենան:... Մանրամասն
25.01.2019

Քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանվել

Կոմիտեում քաղաքացիների ընդունելությանը բարձրացված հարցերը մանրամասն ուսումնասիրելու և դրանց վերջնական լուծում տալու գործընթացը կանոնակարգելու համար ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով սահմանվել է ընդունելության եռաստիճան կարգ։ ... Մանրամասն
25.01.2019

Կոմիտեի ղեկավարը և Հայաստանում Չեխիայի դեսպանը համագործակցության նախնական շրջանակ ուրվագծեցին

Կադաստրի ոլորտում Հայաստանի և Չեխիայի հնարավոր համագործակցության և աջակցության նախնական շրջանակը հունվարի 24-ին փորձեցին ուրվագծել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան ու ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ ... Մանրամասն
24.01.2019

Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով, իսկ տարվա աճն ավելի քան 13% է

2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելին է: ... Մանրամասն
23.01.2019

Կոմիտեն ծառայողական 30 մեքենա վերադարձրեց պետությանը

Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնեցին 30 տրանսպորտային միջոց՝ կատարելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի որոշումը։ Նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է։ ... Մանրամասն
21.01.2019

Մարդակենտրոն քաղաքականության դիմաց՝ արդյունավետ աշխատանք, որպեսզի հավակնոտ ծրագրերն իրականություն դառնան (աշխատանքային խորհրդակցություն)

Եթե աշխատակիցներից որևէ մեկն իր աշխատավարձի հետ կապված խնդիր ունի, դա պետք է քննարկի գլխավոր քարտուղարի և ոչ թե Կոմիտեի ղեկավարի կամ ֆինանսական վարչությունից որևէ մեկի հետ։... Մանրամասն
16.01.2019

Փետրվարի 18-ից կսկսվի ռեգիստրի գործի նոր դասընթացը

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն աշխատակիցների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց համար կազմակերպում է անշարժ գույքի ռեգիստրի պատրաստման դասընթաց։... Մանրամասն
14.01.2019

«Կառավարության ձևավորումից անմիջապես հետո պատրաստ լինենք ամբողջ թափով աշխատելուն » (աշխատանքային խորհրդակցություն)

Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց ամբողջովին պաստրաստ վիճակի բերել Կոմիտեում մշակված և գործադիրին ներկայացնելիք բոլոր նախագծերը (օրենսդրական փոփոխությունների, կառավարության որոշումների, հայեցակարգերի)։... Մանրամասն