Դեպի վեր
Նորություններ
06.06.2019

Արտակ Փիլոյանը Բրյուսելում մասնակցեց UN-GGIM-ի փորձագետների նստաշրջանին

Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը Բրյուսելում օրերս մասնակցեց ՄԱԿ-ի Երկրատարածական տվյալների գլոբալ կառավարման (UN-GGIM) եվրոպական փորձագետների 50 հոգանոց խմբի նստաշրջանին։ ... Մանրամասն
06.06.2019

Կոնդում «կադաստրային թնջուկի» արագ լուծման համար սեփականատիրոջ համաձայնությունն է պետք

«Կոնդի խնդիրը մեր համակարգի համար նոր չէ: Այս դեպքում էլ, կարելի է ասել, գործել է պայմանական ասած՝ Կադաստր-Երևանի քաղաքապետարան «մաֆիան», և որոշ դեպքերում, այո', գրանցումները նպատակադրված կերպով չեն արվել կամ սխալ են արվել»,- հունիսի 5-ի ասուլիսում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ ... Մանրամասն
06.06.2019

Սարհատ Պետրոսյան՝ Իմ թերացումն է եղել մեծ բացթողումների համար պատասխանատվության հարց չբարձրացնելը

«Բայց մի բանում թերացա, ափսոսում եմ, որ այստեղ խոշոր բացթողումներ թույլ տվածների պատասխանատվության հարցն այն ժամանակ չբարձրացրի՝ մտածելով, որ դրանք կարելի է համարել թերացումներ և չարժե խաթարել երիտասարդ մասնագետների հետագա կարիերան»,- հունիսի 5-ին հրավիրած ասուլիսում լրագրողներին փոխանցեց Կոմիտեի ղեկավարը։ ... Մանրամասն
05.06.2019

Կադաստրի համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում չի լինի առաջիկա 3-4 տարիներին, իսկ վերամասնագիտացման, վերաորակավորման դեպքեր՝ այո

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը սա հավաստիացրեց՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք շատերն աշխատանքից չե՞ն ազատվի ամբողջովին առցանց ու անթուղթ կադաստրի ստեղծման արդյունքում, երբ, «մարդիկ գրասենյակների տեղը մոռանալու են», ինչպես ինքը ձևակերպեց.... Մանրամասն
05.06.2019

Աղետի գոտում բնակվողի անշարժ գույքի տվյալ տրամադրելը ո'չ «մեկ քլիքով» հեշտ աշխատանք է, ո'չ էլ՝ կամավորի գործ

«Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի գրանցման պետական ռեգիստրն է և աղետի գոտում հաշվառում իրականացնելու գործառույթ երբեք չի ունեցել, մինչդեռ Քաղաքաշինության կոմիտեն, մարզպետարաններն ունեցել են գործառույթներ, որոնք տարիներ շարունակ կա'մ իրականացրել են, կա'մ չեն իրականացրել»,- պատասխանելով Factor.am կայքի լրագրողի հարցին, ասաց Սարհատ Պետրոսյանը: ... Մանրամասն
04.06.2019

5 մասնակից կստանա որակավորման վկայական

Արմեն Սարիբեկյանը, Արտակ Հարությունյանը, Սոս Մինասյանը, Տիգրան Սահակյանը և Էդգար Սիմոնյանը Կադաստրի կոմիտեի կազմակերպած «քննության» արդյունքում հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան որակավորման վկայական՝ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառում գործունեություն ծավալելու իրավունքով։ ... Մանրամասն
03.06.2019

Քաղաքացիների դիմումներին՝ ավելի արագ և հավաստի պատասխաններ (աշխատանքային խորհրդակցություն)

Նախորդ շաբաթավերջին Կոմիտեի ղեկավարն ստիպված եղավ արտահերթ ընդունել Մարտունուց ժամանած 3 քաղաքացիների։ Նրանց խնդրին ծանոթանալուց և կադաստրային ակնհայտ ու հին, մեղմ ասած՝ բացթողումներ, նկատելուց հետո Սարհատ Պետրոսյանը խորհրդական Արամ Կարախանյանին այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարեց վերահսկողության վարչության աշխատակիցների հետ խիստ մանրազնին ուսումնասիրել Մարտունու բնակիչ Ասյա Մուշեղյանի բողոքը, եթե անհրաժեշտ է՝ աշխատանքային խումբ ստեղծել, զեկուցել արդյունքը։... Մանրամասն
30.05.2019

Կնիքի պահանջը կվերանա, վկայականը նաև «անթուղթ» կդառնա, գերատեսչությունը կկոչվի պարզապես Կադաստրի կոմիտե

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է. ևս մեկ քայլ՝ դեպի անթուղթ թվային կադաստր։ Պահանջը բխում է ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծման միջոցառումներից։ Այս ամենը ներառված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության ծրագրում։... Մանրամասն
29.05.2019

Գրասենյակներում՝ ոչ մի անձնական կահույք, իսկ էկրանները՝ միացված (աշխատանքային խորհրդակցություն)

Ինտեգրված կադաստրի ստեղծման հարցերը կհամակարգի Կոմիտեի ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը, իսկ հասցեների միասնական ռեգիստրինը՝ գույքի գրանցման բաժնի պետ Էդգար Պետրոսյանը։ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց Կադաստրի կոմիտեի մշակած երկու շատ կարևոր փաթեթները՝ հայեցակարգով և միջոցառումների ծրագրով։ Մայիսի 27-ի աշխատանքային խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց կազմել Ինտերգված կադաստրի և հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման միջոցառումների առավել մանրամասնված ժամանակացույցը և նշել պատասխանատուներին։... Մանրամասն
27.05.2019

Սարհատ Պետրոսյան.«Այլ մարմինների 30 տարվա չարածը Կադաստրի կոմիտեն չի կարող 5 ամսում անել»

«Կադաստրի կոմիտեն չի կարող բազմաթիվ պետական մարմինների վերջին 30 տարվա չարած գործը միայնակ անել 5 ամսում, հատկապես որ չունի աղետի գոտու հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում, ինչպիսին ունեն այդ հանձնաժողովին անդամակցող այլ մարմիններ»,-ասում է Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։... Մանրամասն
27.05.2019

Կադաստրի կոմիտեն պետությանն է վերադարձել արդեն 33 ավտոմեքենա

Նախորդ շաբաթվա վերջին Կադաստրի կոմիտեն ծառայողական ևս 3 ավտոմեքենա վերադարձրեց պետությանը։ Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի ևս 1 մեքենա, իսկ 3 ավտոմեքենա Կոմիտեն կտրամադրի Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։ ... Մանրամասն
23.05.2019

ՀՀ կառավարությունը հաստատեց Ինտեգրված կադաստրի հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը

2023 թվականից Հայաստանի վարչապետը, կառավարությունը որոշումներ ընդունելիս հենց գործադիրի շենքում կկարողանան համաժանակյա ռեժիմով դիտարկել Հայաստանի տարածքի ցանկացած անկյուն. այսպիսի ակնկալիք փոխանցեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և միջոցառումները կառավարության նիստում ներկայացնելիս։ ... Մանրամասն
23.05.2019

Հանրային քննարկման է դրված Բաղրամյան 26 շենքը «Հանրապետության տուն» կոչելու նախագիծը

Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է դրել Երևանի Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող՝ Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշման նախագիծը։... Մանրամասն
22.05.2019

Կոմիտեն բանակցում է Esri-ի հետ՝ Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման համար

Ինտեգրված կադաստրի ստեղծման ու գործունեության փուլերում Հայաստանի կադաստրի կոմիտեի հետ որքանո՞վ կարող է համագործակցել Երկրատեղեկատվական քարտեզագրման (GIS) համակարգչային ծրագրեր արտադրող Esri ամերիկյան ընկերությունը։ Esri-ի ներկայացուցիչներ Կարշտեն Բյոռնսոնին և Բագրատ Բալաբանյանին այդ նպատակով էին հրավիրել Կադաստրի կոմիտե... Մանրամասն
22.05.2019

Ֆանտաստիկ հնարավորություններ խոստացող «հաճելի խաղալիքը».Վաղարշապատի պիլոտային ծրագրի ընթացքը ստուգվեց տեղում

«Երբ արդեն կունենանք այս «հաճելի խաղալիքը», ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ, թե ինչպես այն գործածենք»,- Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի խոսքն ուղղված էր Վաղարշապատի քաղաքային իշխանության ղեկավարներին, իսկ կատակով «հաճելի խաղալիք» անվանվածը երկրատեղեկատվական համակարգն է (GIS), որի ստեղծման պիլոտային ծրագիրը մարտ ամսից այդ համայնքի թե' կառուցապատված, թե' չկառուցապատված հատվածներում իրականացնում է Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։... Մանրամասն