Դեպի վեր
Նորություններ
27.11.2018

100 օրվա համատեղ գործի համար՝ շնորհակալություն, ինտեգրված կադաստրի հարցում «դանդա′ղ կշտապենք», աննախադեպ սիմպոզիում՝ այս ուրբաթ (աշխատանքային խորհրդակցություն)

Հիշեցնելով, որ օրերս (նոյեմբերի 23-ին) լրացել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը, Սարհատ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդակցությանը ներկա և ընդհանրապես համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնք իրեն աջակցել են գաղափարներով ու գործով։... Մանրամասն
22.11.2018

Գնահատողների քննությունից առաջ հրապարակվել են ոչ միայն հարցերը, այլև պատասխանները, ինչն աննախադեպ է

Անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում դեկտեմբերի 19-ի որակավորումից առաջ Կադաստրի կոմիտեն հրապարակել է ոչ միայն քննական հարցերը, այլև առաջին անգամ՝ նաև դրանց պատասխանները։ ... Մանրամասն
19.11.2018

Կոմիտեի ուշադրության կենտրոնում մարդն է՝ լինի այցելու՞, թե համակարգի աշխատակից. աշխատանքային խորհրդակցություն

1 500 000 դրամ՝ Կադաստրի կոմիտեից «Հայաստան» հիմնադրամին/Երևանի 3 գրասենյակները՝ առաջին անգամ աշխատելով նաև շաբաթ-կիրակի, 162 այցելու են ունեցել/70կմ և ավելի հեռվից Երևան աշխատելու տեղափոխվածներին բնակվարձի փոխհատուցում կտրվի/Աշխատասենյակներում ծխելն արգելելը ոչ թե «կապրիզ» է, այլ օրենքի պահանջ։... Մանրամասն
16.11.2018

Երևանի գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզայինները՝ առանց ընդմիջման

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ ... Մանրամասն
14.11.2018

Որպեսզի կադաստրի համակարգում ՏՏ ոլորտը «չկաղա, չհազա ու չփռշտա»

Կադաստրի կոմիտեի տեղեկատվական կենտրոնը գերարդիական և գերակտիվ դարձնելուն իրենց խորհուրդներով օգնում են Հանրապետության լավագույն մասնագետներն այդ ոլորտում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը և ՏՏ ոլորտի մասնագետ Վարդան Արզումանյանը ( Մեդիա նախաձեռնությունների կենտրոն)։ ... Մանրամասն
12.11.2018

Վարչական լծակները չծառայեցնե′լ քարոզչությանը, ջեռուցումը միացնել, երբ աշխատասենյակում +20-ից ցածր է, մարզեր և Արցախ այցերը՝ արդյունավետ (աշխատանքային խորհրդակցություն)

Ինչպես Երևանի ավագանու, այնպես էլ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններից առաջ Սարհատ Պետրոսյանը Կոմիտեի և տարածքային գրասենյակների աշխատակիցներին կոչ է անում ապահովել չեզոքություն, պաշտոնեական դիրքը կամ վարչական որևէ ռեսուրս չօգտագործել այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատ թեկնածուի օգտին։... Մանրամասն
07.11.2018

ԱՀ նախագահը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը համագործակցության հարցեր են քննարկել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին Ստեփանակերտում այսօր ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ ... Մանրամասն
05.11.2018

Խրախուսման կարգի, «ոչ սուրբ հին կադրերին հետ բերելու», Կոմիտեի շենք ելումուտի մասին (աշխատանքային խորհրդակցություն)

Մոտ 80-օրյա պաշտոնավարման ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով 66 մարդ ընդունվել է աշխատանքի, 91 մարդ ազատվել է (որից 9-ը գտնվում է կադրերի ռեզերվում...),15 թափուր պաշտոններում այս օրերին համալրում է սպասվում։... Մանրամասն
05.11.2018

Կադաստրի կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել Խաչիկ Մարտիրոսյանը

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել Խաչիկ Մարտիրոսյանը։ ... Մանրամասն
01.11.2018

Տարվա երրորդ եռամսյակում գործարքների աճ է գրանցվել

2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով... Մանրամասն
29.10.2018

Ամենակարևորն է՝ իրականում ինչպես ենք սպասարկում քաղաքացիներին (աշխատանքային խորհրդակցություն)

«Մենք կարող ենք մեր քաղաքականությունը փոխելու լուրջ ծրագրեր հաստատել այստեղ, բայց մեր մասին վերջնական կարծիքը կազմում են ոչ թե մեր լուսանկարներով կամ հարցազրույցներով, այլ թե ինչպես ենք քաղաքացիներին սպասարկում մեր գրասենյակներում»... Մանրամասն
26.10.2018

Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։... Մանրամասն
25.10.2018

ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչվեց Արամ Ստեփանյանը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրենի մի քանի ժամ տևած մրցույթում այսօր հաղթող ճանաչվեց 37- ամյա Արամ Ստեփանյանը։... Մանրամասն
25.10.2018

Մինչև 2022 թվականի ավարտը Կադաստրի կոմիտեն կստեղծի ու կհրապարակի ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզները

Ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզ մշակելու՝ Կադաստրի կոմիտեի հանձնառությունն օրերս հավանության արժանացավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստում։... Մանրամասն
24.10.2018

Ստուգում-քննությունը հաղթահարեցին Մամյանը և Բարսեղյանը

ՀՀ տարածքում անշարժ գույք գնահատելու իրավունք կստանա ևս երկու մասնագետ։ Սուրեն Մամյանը և Արսեն Բարսեղյանը կհամալրեն Հանրապետության մյուս 76 գնահատողների շարքերը։ Պետտուրքը վճարելուց և Կոմիտեի ղեկավարին դիմելուց հետո 3 օրվա ընթացքում նրանց կհանձնվեն համապատասխան վկայականները։ ... Մանրամասն