Դեպի վեր
Նորություններ
03.07.2019

Հայաստանում ծառայություններ մատուցող 7 ընկերություններ «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի հետ

Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր», Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին այսօր, որով ենթակառուցվածքների համընդհանուր միասնական տվյալների բազա կստեղծվի։ ... Մանրամասն
03.07.2019

Անշարժ գույքի պետական գրանցումների գործառույթների համար առանձնացված ընթացակարգով քննված բողոքների վիճակագրություն

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում ստացել է 178 դիմում և բողոք:... Մանրամասն
03.07.2019

Պետական միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով

«Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Արման Խաչատրյանը և ավագ խորհրդատու Վարուժան Անտոնյանն այսօր Կադաստրի կոմիտեում էին՝ քննարկելու, թե ինչպես կարելի է բարձրացնել պետական ծառայություններ մատուցող միասնական գրասենյակների աշխատանքի արդյունավետությունը և ինչպես բարելավել այդ ծառայությունների մատուցումը e-request.am հարթակի միջոցով։... Մանրամասն
01.07.2019

Կադաստրի կոմիտեն դարձավ քարտեզագրության միջազգային ընկերակցության անդամ

Քարտեզագրության միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեն հաստատել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անդամակցությունը: Սրանով միջազգային ևս մեկ հարթակում կապահովվի Հայաստանի Հանրապետության ներկայությունը՝ ի դեմս Կադաստրի կոմիտեի: ... Մանրամասն
01.07.2019

Ազգային ժողովը միաձայն ընդունեց «կադաստրային փաթեթը»՝ կնիքի վերացում, թվային գործառնություններ...

Ազգային ժողովը 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Կադաստրի կոմիտեի մշակած և Կառավարության հաստատած նախագծերի փաթեթը։ Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց հետո՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ ... Մանրամասն
01.07.2019

Իրավականից մինչև տնտեսական. աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավարն այսօր բացեց Արամ Կարախանյանին ուղղված շնորհավորանքով՝ տեղակալի պաշտոնում նշանակվելու առիթով։... Մանրամասն
28.06.2019

Հունիսի 30-ի մասնագիտական տոնի առթիվ Սարհատ Պետրոսյանը շնորհավորում է համակարգի բոլոր աշխատողներին

Կադաստրի համակարգի սիրելի' գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, որը՝ սկզբնավորվելով որպես հողաշինարարի և գեոդեզիստի օր, վերածվեց ընդհանրապես կադաստրի համակարգի աշխատողի օրվա։ Դրանով հատկապես կարևորվեց համակարգի դերը մեր երկրի տնտեսության մեջ՝ հողը դիտարկելով որպես հանրային հարստություն, իսկ դրա պատշաճ կառավարումը՝ կայուն հանրային կառավարման նախադրյալ։ ... Մանրամասն
27.06.2019

Կնիքի պահանջի վերացում, թվային կառավարման մեխանիզմներ. խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «կադաստրային նախագծերին»

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովն այսօր կողմ արտահայտվեց «կադաստրային» նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում քննարկելուն։ Այդ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում։... Մանրամասն
24.06.2019

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 24-ին ստորագրած որոշմամբ, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ ... Մանրամասն
24.06.2019

Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի (աշխատանքային խորհրդակցություն)

Կադաստրի կոմիտեում ձևավորվող աշխատանքային խումբը մինչև օգոստոսի 1-ը կներկայացնի KPI-ի ցուցիչը հաշվարկելու տարբերակը, իսկ սեպտեմբերի 1-ից խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրի համակարգում կբաշխվի այդ ցուցիչով հաշված արդյունքի հիման վրա։ ... Մանրամասն
21.06.2019

Համայնքների 11 ներկայացուցիչներ գրասենյակի սպասարակման հավաստագրեր ստացան

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ստեփանյանն այսօր հավաստագրեր հանձնեց Վանաձոր, Աշտարակ, Ջերմուկ, Ջրվեժ, Աբովյան, Տեղ համայնքների պետական կառավարման հիմնարկների 11 ներկայացուցիչների, որոնք հաջողությամբ ավարտեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգի սպասարկման գրասենյակների գործառույթների ուսուցման դասընթացը։... Մանրամասն
21.06.2019

Կադաստրի կոմիտեն մասնակցեց «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» սեմինարին

Համաշխարհային բանկի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած՝ «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» սեմինարում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ներկայացրին փորձագետ Անուշ Ղազանչյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցով խորհրդական Դավիթ Ամատունին։ ... Մանրամասն
20.06.2019

Նախագծից ամենևին չի բխում, թե բարձրանալու է ցանկացած գույքի հարկը

ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և այն առաջիկայում կուղարկի Ազգային Ժողով։ ... Մանրամասն
20.06.2019

2019 թ. մայիսին գործարքները 2018 թ. նույն ամսվա համեմատ աճել են 17.8 %-ով

2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով:... Մանրամասն
19.06.2019

Կառավարության նիստի օրակարգի նախագծում է անշարժ գույքի հարկման բազայի վերաբերյալ փաթեթը

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։... Մանրամասն