Դեպի վեր
Նորություններ
31.10.2019

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նաև Սարհատ Պետրոսյանի հրաժարականը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ի նիստում մեկ քվեարկությամբ հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որում, ըստ գործադիրի պաշտոնական կայքէջում տեղադրված օրակարգի, նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից Սարհատ Պետրոսյանի հրաժարականի հարցն էր։ ... Մանրամասն
29.10.2019

Կադաստրում պատրաստվում է մասնագիտական անգլերենին շատ լավ տիրապետող աշխատակիցների թիմը

Կադաստրի կոմիտեն իր աշխատակիցների համար հոկտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ անգլերենի անվճար ուսուցում է կազմակերպել, որն իրականացվում է Armenian Volunteer Corps կազմակերպության («Հայաստանյան կամավորների կորպուս») հետ համագործակցությամբ։ ... Մանրամասն
28.10.2019

Կադաստրում ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը

Կադաստրի կոմիտեի ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը՝ ազատվելով Կոմիտեի ղեկավարի օգնականի պաշտոնից:... Մանրամասն
28.10.2019

Պետբյուջե-2020-ի ծախսեր, անցագրային նոր սարք, նոր նշանակում. աշխատանքային խորհրդակցություն

2020 թվականի պետբյուջեում Կադաստրի կոմիտեի նախատեսած ծախսերի նախագիծն առաջիկա օրերին ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականն ստացան բոլոր վարչությունների և բաժինների պետերը, Վանաձորում միասնական արխիվի շինարարության և մյուս կապիտալ ծախսերն ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականը՝ ֆինանսական վարչությունը։... Մանրամասն
28.10.2019

ESRI-ն ներկայացրեց տվյալների մուտքագրման միասնական ծրագիրը. միջազգային հավաքին մասնակցում էր նաև Կադաստրի կոմիտեի փորձագետը

«Տվյալների էկոհամակարգ հանուն կայուն զարգացման» միջազգային աշխատաժողովին մասնակցեց նաև Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության փորձագետ Հայկ Երիցյանը։ Չինաստանի Դեչինգ քաղաքում աշխատաժողովը կազմակերպել էին ՄԱԿ-ը և Չինաստանի բնական պաշարների նախարարությունը։ ... Մանրամասն
25.10.2019

«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավել է իր դիրքն աշխարհում, իսկ Հայաստանում երկրորդ տեղում է

«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն, Կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: ... Մանրամասն
24.10.2019

Անտառների պահպանության և վերականգնման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին բանախոսեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը

Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 20-ից 23-ն անցկացված «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» գագաթնաժողովի եզրափակիչ նիստում բանախոսեց նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։ ... Մանրամասն
24.10.2019

ԵՄ փորձագետների այցն ավարտվեց. նրանք կաջակցեն Կադաստրի արխիվների թվայնացմանը

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ... Մանրամասն
21.10.2019

Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով. աշխատանքային խորհրդակցություն

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ շատ հեշտ է նախկին վիճակին վերադառնալը, բայց հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը «կգնա այն ճանապարհով, որով որ մենք՝ ձեզ հետ»։ Ասաց, որ գլխավոր քարտուղարի և տեղեկալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը, այնպես չէ, որ բոլորով միասին լքում են համակարգը։... Մանրամասն
21.10.2019

Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս հայտնեց՝ ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը

Հանդիպման սկզբում Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որ փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։ ... Մանրամասն
18.10.2019

Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում Եվրամիության փորձագետները

Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ ... Մանրամասն
16.10.2019

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում գործարքներն աճել են 17.9 %-ով

2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով:... Մանրամասն
15.10.2019

Տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին

Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին։ Կադաստրի կոմիտեի ղեկավարները բազմիցս նշել են, որ այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին։... Մանրամասն
14.10.2019

Գնահատողի որակավորման վկայական կստանա ևս 6 անձ

Որակավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 37 քաղաքացի, ներկա էր 32-ը: Գնահատողի որակավորման վկայական կստանան անցողիկ շեմը հաղթահարած 6 մասնակիցները:... Մանրամասն
14.10.2019

Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով

2019 թ. սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15'572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով: ... Մանրամասն