Դեպի վեր
Նորություններ
06.09.2019

Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքները վերջին տասը տարվա մեջ աննախադեպ են եղել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի հարցազրույցն Առաջին ալիքի «Լուրեր» ծրագրին։ ... Մանրամասն
05.09.2019

«Տարածական տվյալների հիման վրա պլանավորումն անհրաժեշտություն է». Սարհատ Պետրոսյանի վերլուծականը՝ մամուլում

Կադաստրի կոմիտեի ղեկավար, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը վերլուծական հոդվածն է հրապարակվել «Առավոտ» օրաթերթում (տպագիր և առցանց)՝ տարածական պլանավորման անհրաժեշտության մասին։ ... Մանրամասն
04.09.2019

Շուկան, այո', ակտիվացել է, կայունացել, խաղացողները՝ շատացել. Կադաստրի կոմիտեի պատասխանը թերթին

«168 ժամ» թերթում սեպտեմբերի 3-ին տպագրված «Բնակարանային շուկան ակտիվացե՞լ է, թե՞ պասիվացել» հոդվածում ասվում է, թե «մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում»։ Նախ, վերնագրի հարցին պատասխանենք՝ անշարժ գույքի շուկան ակտիվացել է, այո', և 2019 թվականի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ գրանցել 17,1 %-ի աճ։... Մանրամասն
04.09.2019

Կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում

Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագծին:... Մանրամասն
04.09.2019

Հանրային քննարկում՝ սոցհարթակում. Мухни, Ехипатруш, Шхаршик, Сахмосаван, Оанаван, թե՞ Мугни, Египатруш, Шгаршик, Сагмосаван, Оганаван

Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն դրանց շուրջ կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին՝ զուգահեռաբար կազմակերպելով նաև հանրային փոքրիկ քննարկում։ ... Մանրամասն
03.09.2019

Վարչապետի մոտ հանդիպմանը Կոմիտեի ղեկավարը միջանկյալ հաշվետվություն ներկայացրեց աղետի գոտու տնակների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 2-ին քննարկվել են 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման հարցեր։ Հանդիպմանը Սարհատ Պետրոսյանը միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել։ ... Մանրամասն
03.09.2019

Որակավորման վկայական կստանա 4 մասնակից

Բոլորովին նոր ծրագրով սեպտեմբերի 2-ին անցկացված որակավորման արդյունքում Գուրգեն Քոչարյանը, Շահեն Ղուկասյանը, Արամ Մուրադյանը և Ներսես Վարդանյանը հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան որակավորման վկայական։... Մանրամասն
02.09.2019

Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги

Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին, իսկ լրատվականը հանրային փոքրիկ քննարկում է կազմակերպել։ ... Մանրամասն
02.09.2019

Կադաստրի համակարգում այսօրվանից գործում է խրախուսման նոր՝ ըստ KPI-ի ցուցիչի կարգը. աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի ստորաբաժանումների հիմնական մասում այսօրվանից գործում է խրախուսման նոր կարգը, երբ յուրաքանչյուր աշխատողի խրախուսման չափը ձևավորվում է ըստ KPI-ի ցուցիչի։ ... Մանրամասն
30.08.2019

Հաղթողները կարող են համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոնում» հաղթած թիմերն օգոստոսի 29-ին Հանրային լրագրության ակումբում Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)) ներկայացրին իրենց ծրագրերը։ ... Մանրամասն
28.08.2019

Մասիս գյուղը՝ Մասյաց, Արարատ գյուղը՝ Նոր Սալմաստ, Խաչփառը՝ Խաչափար. համայնքներում կքննարկվեն առաջարկվող տեղանունները

Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին է ուղարկել մարզի մի քանի տեղանունների փոփոխությունների առաջարկների ցանկը և խնդրել համապատասխան համայնքներում քննարկել դրանք, կարծիք հայտնել։ ... Մանրամասն
26.08.2019

Կադաստրի կոմիտեի Թեժ գիծը շուտով առանձին քառանիշ համար կունենա. աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտե ուղղված բոլոր զանգերը, եթե զանգահարողը չգիտի ներքին համարը, «գրասենյակների սպասարկման» բաժինն է ստանում այժմ։ Բաժնի աշխատակիցներն են պատասխանում զանգահարողների հարցերին և առանձին վարչություններ կամ բաժիններ զանգը նրանք վերահասցեավորում են միայն այն դեպքում, երբ խորը մասնագիտական պատասխանի անհրաժեշտություն կա։ ... Մանրամասն
23.08.2019

Համայնքի ավագանին մերժեց Մայակովսկին անվանափոխել Շահապ, իսկ Ալափարսում դեռ կքննարկեն, քանի որ տարաձայնություններ կան Այլաբեր անվան շուրջ

Ալափարս գյուղն Այլաբեր անվանելու հարցում առկա են տարաձայնություններ, ուստի բնակչության հետ լրացուցիչ հանդիպում է նախատեսված, արդյունքների մասին կտեղեկացնեն։ Իսկ Մայակովսկի համայնքի ավագանին մերժել է բնակավայրն անվանել Շահապ՝ գտնելով որ «այն պարսկերեն է»։ ... Մանրամասն
23.08.2019

Գյումրու քաղաքապետը ողջունեց աշխատանքային խմբի մշակած մեթոդաբանությունը

Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական նորաստեղծ աշխատանքային խումբն իր այս հավաքը նույնպես Գյումրիում անցկացրեց, բայց՝ ավելի փոքր կազմով. օգոստոսի 22-ին այնտեղ էին աշխատանքային խմբում միայն Կադաստրի կոմիտեն ներկայացնողները՝ ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը, փորձագետ Աստղիկ Գրիգորյանը և Սարհատ Պետրոսյանը, որը նաև խմբի ղեկավարն է։... Մանրամասն
22.08.2019

11 տարվա դադարից հետո վերջապես նորից գեոդեզիական ժամանակակից սարքեր գնվեցին

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս համալրվեց նորագույն գեոդեզիական գործիքներով (Leica Ultra ուղեգծաորոնիչ, Trimble GNSS R8 ռովեր կայան, Trimble GNSS R10 ռովեր կայան): ... Մանրամասն