Նորություններ
-
26.07.2019Ռեգիստրի մասնագիտական թեստային քննության միավորների շեմը հաղթահարեց 8 մասնակիցՌեգիստրի քննության միավորների շեմը հաղթահարեց 8 մասնակից, որից երկուսը՝ առավելագույն միավորներովԱվելին
-
26.07.2019Կադաստրում ամեն ինչ «գիտությամբ կարվի». ստեղծվեց և առաջին նիստը գումարեց Գիտատեխնիկական խորհուրդըԿադաստրի կոմիտեի, մասնավորապես՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև կադաստրին առնչվող ոլորտների համալսարանական ու գիտական կազմակերպությունների մի շարք համբավավոր գիտնականներ միավորվեցին Գիտատեխնիկական խորհրդի կազմում, որը հուլիսի 25-ին իր առաջին նիստը գումարեց։Ավելին
-
25.07.2019Կադաստրի կոմիտեում մտածում են լրատվամիջոցների համար տեղեկատվությունն առավել մատչելի դարձնելու մասինԱվելի քան մեկ ժամ տևած քնննարկումից հետո Կարախանյանն ավելի շատ հակված է այն կարծիքին, որ Կադաստրի կոմիտեից տեղեկություններ ստանալու հարցում արժե որոշակիորեն ընդլայնել լրատվամիջոցների (լրագրողների) իրավունքը՝ ինչ-որ առումով մոտեցնելով փաստաբանների այդ իրավունքին։Ավելին
-
24.07.2019ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հուլիսի 27-ից պաշտոնապես կկոչվի Կադաստրի կոմիտե«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ 2019 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն, Հայաստանի կադաստրի պետական կառավարման մարմնի պաշտոնական անվանումն այդուհետ Կադաստրի կոմիտե է։Ավելին
-
24.07.20192018 թ. առաջին կիսամյակի համեմատ 2019 թ. առաջին կիսամյակում գործարքներն աճել են 11.1 %-ով2019 թվականի առաջին կիսամյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84'441 գործարք, որը 2018 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ նվազել է 2.3 %-ով, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել 11.1 %-ով :Ավելին
-
24.07.2019Կոմիտեում էին «Մասդար» ընկերության ներկայացուցիչներըՄաքուր էներգիայի արտադրությամբ հայտնի «Մասդար» ընկերության մենեջեր Իբրահիմ Ալմանսուրին և գլխավոր փորձագետ Պիեռ-Լյուիս Ռուստն այսօր Կադաստրի կոմիտեում էին։Ավելին
-
22.07.2019Կրտսեր հանրության դատին հանձնվեց Մանկական պատկերազարդ ատլասըԽնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մանկական ատլասի շնորհանդեսն էր հուլիսի 20-ին։ Պատկերազարդ այս ատլասը հրատարակել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որն աշխարհագրական քարտեզների և ատլասների ստեղծման երկարամյա փորձ ունի։Ավելին
-
22.07.2019Առաջիկայում՝ քննարկում կադաստրի ոլորտային մասնագետների հետ, իսկ քաղաքացիները միջանցքներում ոտքի վրա չեն սպասի (աշխատանքային խորհրդակցություն)Հուլիսի վերջին Կադաստրի կոմիտե կհրավիրվեն քարտեզագրողներն ու գեոդեզիստները, անշարժ գույքի չափագրողներն ու հողաշինարարները. այս մասին լրացուցիչ հայտարարություն կլինի։ Հանդիպումներ կլինեն ոչ միայն այս 4 ոլորտներում որակավորված մասնագետների հետ։Ավելին
-
22.07.2019Հանդիպման են հրավիրվում քարտեզագետները, գեոդեզիստները, չափագրողները և հողաշինարարներըՔարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտներում աշխատելու որակավորում ունեցող անձանց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը հուլիսի 30-ին, ժամը 14։30-ին հրավիրում են Կոմիտե։Ավելին
-
22.07.2019Հայաստանի կադաստրի պատվիրակությանը Թբիլիսիում ընդունեց Վրաստանի «կադաստրի» ղեկավարըՎրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալության նախագահ Իվանե Ցարցիձեն Թբիլիսիում հուլիսի 22-ին ընդունեց Հայաստանի Կադաստրի կոմիտեի տեղակալ Արայիկ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը։Ավելին
-
18.07.2019Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46'798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:Ավելին
-
18.07.2019Կառավարության որոշումը ճանապարհ բացեց դեպի Կադաստրի միասնական արխիվՀայաստանի կառավարության հուլիսի 18-ին ընդունած որոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական չգործող մասնաշենքը և 0.33 հա հողամասը կամրացվեն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։Ավելին
-
16.07.2019Քննական նորամուծություններն այսօր նույնպես «քննություն հանձնեցին»Հայաստանի տարածքում անշարժ գույքի գնահատման որակավորման քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 28-ից այսօր դրական արդյունքով տուն վերադարձավ 4 դիմորդ, 11-ը բացակա էր։Ավելին
-
16.07.2019Հուլիսի 20-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի կունենա մանկական ատլասի շնորհանդեսըԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հուլիսի 20-ին հրավիրված է Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդեսը։ Այն հրատարակել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։Ավելին
-
15.07.2019Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովինՏոկիոյում հուլիսի 15-ին բացվում է Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի հերթական գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։ Շուրջ մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեն դարձավ այս ասոցիացիայի անդամ։Ավելին
-
15.07.2019Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հակոբյանը, տեսաներածող նոր սարքերը՝ սեպտեմբերին, (խորհրդակցություն)ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար»։Ավելին
-
10.07.2019Սարհատ Պետրոսյանը Սան Դիեգոյի ֆորումում մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական կադաստրը ճիշտ ուղղություն է ընտրել«Մենք՝ միգուցե ենթագիտակցական մակարդակով ու, բնականաբար, նաև որոշակի մասնագիտական փորձի հիման վրա, եկել ենք համոզման, որ Հայաստանի կադաստրի համակարգում մեր նախատեսած բարեփոխումները ոչ միայն արդիական են ու այլընտրանք չունեն, այլև առավելագույնս համապատասխանում են այլ երկրներում տարվող քաղաքականությանը։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ արագ արդյունքներ ապահովող և ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այնպես որ, կարծում եմ՝ շուտով լավ նորություններ կունենանք»։Ավելին
-
10.07.2019Կադաստրի կոմիտեն դատապարտում է իրավաբանական օգնության նպատակով ստացված անձնական տվյալների հրապարակումըԱռնվազն տարակուսանք է հարուցում, թե իրավաբանական ծառայություն մատուցելու նպատակով ստացված անձնական տվյալներն ինչպե՞ս կարող էր փաստաբանը հրապարակման տրամադրել։ Սա, թերևս, Կադաստրի կոմիտեի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպման առիթ դառնա։Ավելին
-
09.07.2019Կոմիտեի ղեկավարն ու տեղակալը Սան Դիեգոյում կմասնակցեն աշխարհահռչակ Esri-ի աշխատաժողովի ֆորումինՍան Դիեգոյում հուլիսի 8-ին կբացվի Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի (Environmental Systems Research Institute) ամենամյա աշխատաժողովը, որի շրջանակում հրավիրված ֆորումին Հայաստանից մասնակցում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը։Ավելին
-
09.07.2019Տեղեկություն ստանալու համար Կադաստրի համակարգին 6 ամսում դիմել է մոտ 300 000 քաղաքացի և իրավաբանական անձՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տեղեկություն ստանալու համար դիմել է 200 998 քաղաքացի և իրավաբանական անձ։ Բնականաբար, ռեկորդակիրը Կադաստրի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումն է. շուրջ 178 196 դիմում։Ավելին