Դեպի վեր
Քաղաքացիների ընդունելության կարգը

Հարգելի քաղաքացիներ


Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) համակարգում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատված է կոմիտեի ղեկավարի 24.01.2019թ. N 14-Լ հրամանով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգում քաղաքացիների ընդունելությունը (այսուհետ՝ Ընդունելություն) իրականացվում է Կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են Կոմիտեի վարչության պետեր և ընդհանուր բաժնի պետը:

2. Ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր երկուշաբթի օրը՝ ժամը 16:00-18:00-ը:

3. Ընդունելությունը կազմակերպվում է քաղաքացու կողմից Կոմիտեի ընդհանուր բաժնում նախապես հերթագրվելու հիման վրա: Յուրաքանչյուր հաջորդ Ընդունելության  հերթագրումը կատարվում է հերթական Ընդունելության ավարտից հետո՝ մինչև հաջորդ Ընդունելության օրվան նախորդող ուրբաթ օրը՝ ժամը 16:00-ը:

1)    Հերթագրման համար լրացվում է Ընդունելության թերթիկը (ձևը՝ համաձայն N 3 հավելվածի)՝ նշելով անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, ՀԾՀՀ, խնդրահարույց անշարժ գույքի հասցեն և ներկայացվող հարցի ընդհանուր բովանդակությունը:

2)    Ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից Ընդունելության թերթիկը համարակալվում և գրանցվում է էլեկտրոնային մատյանում:

3)    Քաղաքացին կարող է հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով (ընդհանուր բաժին` 060-474222)՝ նշելով նույն տվյալները, որոնք լրացվում են ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից:

4)    Հերթագրման ժամանակ գրանցվում են այն քաղաքացիները, որոնք Կոմիտեում սահմանված կարգով նախապես մուտքագրված դիմում ունեն, որի պատասխանից դժգոհ են:

5)    Միևնույն քաղաքացին Կոմիտեում Ընդունելությունից հետո կրկին կարող է ընդունելության համար հերթագրվել վեց ամիս հետո:

6)    Ընդունելության ընթացքում յուրաքանչյուր քաղաքացուն հատկացվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ:

7)    Ընդունելությունը կարող է իրականացվել մինչև աշխատանքային օրվա ավարտը (ժամը՝ 18:00-ը): Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային օրվա ավարտի (18:00) պատճառով Ընդունելությանը չեն մասնակցել, պահպանում են իրենց առաջնահերթությունը քաղաքացիների հաջորդ Ընդունելության ժամանակ՝ նախապես տեղեկացնելով Կոմիտեի ընդհանուր բաժնին:

8)    Ընդունելությունների ժամանակ բարձրացված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի ընդհանուր բաժնի կողմից լրացվում է Ընդունելության թերթիկի «Ընդունելության արդյունքը» բաժնում:

4. Բարձրացված հարցերին պարզաբանում է տրվում Ընդունելության ընթացքում, իսկ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կամ նոր հանգամանքներ ի հայտ գալու և լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում տրվում է գրավոր պատասխան:

 Նշված հարցը Ընդունելության հանձնաժողովում ներգրավված վարչության պետի կողմից ներկայացվում է համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի ղեկավարի տեղակալին, իսկ վերջինս, ըստ անհրաժեշտության, այն ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:

5. Ընդունելության ընթացքում հարցի լուծումից քաղաքացու դժգոհության դեպքում 3-օրյա ժամկետում նա կարող է կրկնակի հերթագրվել Ընդունելության համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ՝ նույն հարցը քննարկելու համար, որը կարող է իրականացվել մինչև 15-օրյա ժամկետում:

6. Կրկին հարցի լուծումից դժգոհ լինելու մասին 5-օրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կարող է հերթագրվել Ընդունելության Կոմիտեի ղեկավարի մոտ, որը կարող է իրականացվել մինչև 30-օրյա ժամկետում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

 

1. Ներքին վերահսկողության վարչության պետ

2. Գույքի գրանցման վարչության պետ

3. Հաշվառման և հողաշինարարության վարչության պետ

4. Ընդհանուր բաժնի պետ

5. Դիմում-բողոքների քննարկման բաժնի պետ

6. Ընդհանուր բաժնի առաջարկությամբ (անհրաժեշտության դեպքում)՝  Կոմիտեի ղեկավարի օգնական, խորհրդատու կամ այլ պաշտոնատար անձ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3


156.05 ԿԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ