Դեպի վեր
Կոմիտեի ղեկավարի տեղակալներ
 

 

Կոմիտեի ղեկավարի տեղակալ

Դավիթ Ալեքսանդրի Սողոմոնյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Ծնվել է 1987թ. հունվարի 18-ին Երևանում։

Կրթություն

2010 – 2013թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրայում, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 

2009 – 2010թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մագիստրատուրայում, ստացել Հողաշինարարության և հողային կադաստրի մագիստրոսի աստիճան։

2004 – 2009թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի բակալավրիատում, ստացել Հողաշինարարության և հողային կադաստրի բակալավրի աստիճան։ 

Աշխատանքային գործունեություն

2019թ-ի դեկտեմբերի 16-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

02․2019 – 16․12․2019 – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի վարիչ

03․2015 – 10․2018 – Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության անշարժ գույքի հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ

09․2013թ-ից մինչ օրս – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ

2013 – 2015թթ․ – Պրոջեքթ ՍՊԸ՝ որպես չափագրող

2012 – 2014թթ․ – Ափթայմ ՍՊԸ՝ որպես չափագրող

01․2012 – 09․2012 – ԱՁ Դավիթ Սողոմոնյան՝ որպես չափագրող-գեոդեզիստ

08․2010 – 12․2010 – Մեծ մասրենի ՍՊԸ ՝ որպես հողաշինարար

06․2008 – 09․2008 – Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղագրագեոդեզիական բաժին՝ որպես մասնագետ

2007 – 2008թթ․ - Արմոբիլ ՍՊԸ՝ որպես պահնորդ

Ծրագրեր, վերապատրաստում

2015 – Վերապատրաստում, ՀՀ կառավարման ակադեմիա

2009 – Դասընթաց՝ Erevan. Alliance française

Դասընթաց՝ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն

Այլ տվյալներ

6 գիտական հոդվածի հեղինակ է։

Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուների։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 

 

Կոմիտեի ղեկավարի տեղակալ

Արման Լևոնի Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծնվել է 1979 թ.  հուլիսի 19-ին Երևանում։

Կրթություն

2017-2019թթ. սովորել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետում, ստացել ճարտարագետի մագիստրոսի աստիճան:

2001-2003թթ. սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում, ստացել պետական ծառայողի որակավորում՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ:

1996-2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել տնտեսագետի բակալավրի աստիճան: 

Աշխատանքային գործունեություն

2020թ-ի փետրվարի 3-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

12.2019 – 02.2020 - Կոմիտեի ղեկավարի խորհրդական

03.2017-01.2019 – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ

01.2017-03.2017 –  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի խորհրդական

08.2016-11.2016 - «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ Տնօրենի տեղակալ

02.2015-03.2016 - «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ

12.2011-02.2015 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ        

12.2010-12.2011 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  կառավարման ավտոմատացված համակարգերի վարչության պետ

07.2009-12.2010 –  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ

07.2008-07.2009- Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ

06.2008-07.2008 - Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ

10.2006-06.2008 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի պետ

04.2006-10.2006 - Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի առաջատար մասնագետ

01.2005-04.2006 - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ որակի տեսչության Երևանի քաղաքային վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

05.2004-01.2005 - «Լ.Ա.Պ.Ա.» ՍՊԸ Գլխավոր հաշվապահ

06.2001-05.2004 - «Արեգ-բլոկ» ՍՊԸ Հաշվապահ

Այլ տվյալներ

Պարգևատրվել է շնորհակալագրով` ՀՀ վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 123 որոշմամբ:

Պարգևատրվել է պատվոգրով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի կողմից կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման աշխատանքներում ունեցած զգալի ներդրման և կադաստրի համակարգի զարգացմանն աջակցելու համար:

Պարգևատրվել է պատվոգրով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի կողմից կադաստրի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար:

Պարգևատրվել է հուշամեդալով՝ ԼՂՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 26-ի թիվ 167-Ա որոշմամբ:

Պարգևատրվել է հուշամեդալով՝ ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 27-ի թիվ 646-Ա որոշմամբ:

Անձնական տվյալներ

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ: