Դեպի վեր
Կոմիտեի ղեկավար

Կոմիտեի ղեկավար

Սուրեն Վլադիմիրի Թովմասյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծնվել է 1986թ. հունվարի 2 –ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։

 

Կրթություն

2012 – 2014թթ․ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

2010 – 2012թթ․սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով Կադաստրի և կիրառական գեոդեզիայի մագիստրոսի աստիճան։

 

2006 – 2010թթ․ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ստանալով Քաղաքային կադաստրի բակալավրի աստիճան։

 

Աշխատանքային գործունեություն

2019թ-ի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար

05․12․2019թ-ից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ (հասարակական հիմունքներով)

09․2019 – 05․12․2019 – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ

11․2015 – 09․2019 – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար 

2017 – 2019թթ․ – Մոդուլ ՍՊԸ, գլխավոր գեոդեզիստ, Միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի ղեկավար (KFW և AFD բանկ)

2014 – 2017թթ․ – Տարածքային կառավարման նախարարություն, «Ջրային կոմիտե» ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ-խորհրդատու

2015 – 2016թթ․ – ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, դասախոս

2014թ․ - Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ

2013-ից մինչ այժմ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ որպես դասախոս

2010 – 2013թթ․- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ որպես գեոդեզիստ, շինարարության որակի տեխնիկական հսկիչ

2008թ. - Արթուն ՓԲԸ՝ որպես գեոդեզիստի ասիստենտ

 

Ծրագրեր, վերապատրաստում

2019 –          «Գեոդեզիայի և սեյսմոլոգիայի արդի հիմնախնդիրներ» թեմայով դասընթացի վարում, Միացյալ Թագավորություն

«3D կադաստր, Երկրատեղեկատվական համակար­գեր, տվյալների բազաների ստեղծում» թեմայով վերապատ­րաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնա­յին Հանրապետություն

2018 –          «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ և երկրատեղեկատվական համակարգերի արդի հիմնա­խըն­դիր­ները, վիրտուալ իրականություն» թեմայով գիտաժո­ղովին մասնակցություն, զեկույց և վերապատրաստում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Տվյալների հավաքագրման տեխնոլոգիաներ, Խելացի քաղաք (Smart city)» թեմայով վերապատրաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Վերապատրաստում «Գեոդեզիայի, քարտեզագրության և երկրատեղեկատվական համակարգերի արդի տենդենցները» թեմայով, Մոնրեալ, Կանադա

2017 –          «Արբանյակային տեխնոլոգիաներ, անօդաչու թռչող սարքեր, գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ» թեմայով վերապատրաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 

Վերապատրաստում «Օդային լուսանկարահանում և տվյալների մշակում» թեմայով, Սալոնիկի Արիստոտելի Համալսարան, Հունաստան

2016 –          «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ և երկրատեղեկատվական համակարգերի արդի  հիմնա­խնդիր­ները» թեմայով գիտաժողովին մասնակցություն, զեկույց և վերապատրաստում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վերապատրաստում «Մոբայլ քարտեզագրում և ծրագրերի կառավարում» թեմայով, Միլան, Իտալիա

«3D սկանավորում և տվյալների մշակում» թեմայով վերապատրաստում, Վալենսիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Իսպանիա

Վերապատրաստում «3D Տվյալների հավաքագրում և քարտեզների մշակում» թեմայով, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարան, Շվեդիա

Վերապատրաստման դասընթացներ՝ «Կանաչ և խելացի քաղաքներ Հայաստանում. քաղաքային պլանավորում՝ նվազացնելու քաղաքների տարածումը և պաշտպանելու հողը և ջուրը՝ սննդի անվտանգության նկատառումներից ելնելով», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

2015 –          Վերապատրաստում «Անօդաչու թռչող սարքեր» թեմայով, Բելգիա, Trimble ընկերության մասնաճյուղ

2014 –          Վերապատրաստում «Tailor-made training» ծրագրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մագիստրոսական դասընթացների համար դասավանդողների վերապատրաստում և ուսումնական պլանի մշակում» թեմայով, Նիդերլանդներ  

Վերապատրաստում «Tailor-made training» ծրագրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մագիստրոսական դասընթացների համար դասավանդողների վերապատրաստում և ուսումնական պլանի մշակում» թեմայով, Թբիլիսի, Վրաստան

2013 –          Մասնակցություն Միլանի պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հայաստանում հուշարձանների վերականգնման մասթեր» դասընթացներին

Մասնակցություն «Ժամանակակից գեոդեզիական հասկացություններ» միջազգային գիտաժողովին TEMPUS ծրագրի շրջանակներում, Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարան  

2012 –          Մասնակցություն համացանցային ուսուցանման Moodle ծրագրի դասընթացներին TEMPUS ծրագրի շրջանակներում,Գերմանիայի Շտուտգարդ քաղաքի Կիրառական Գիտությունների Տեխնիկական Համալսարան (HFT)

Մասնակցություն «GNSS և օպտիկական համակարգեր»  դասընթացներին  TEMPUS ծրագրի շրջանակներում, ԵՃՇՊՀ

2011 –          Մասնակցություն խորացված «Երկրատեղեկատվական համակարգեր» դասընթացներին TEMPUS ծրագրի շրջանակներում, ԵՃՇՊՀ

Վերապատրաստում «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ» թեմայով TEMPUS ծրագրի շրջանակներում, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի KTH տեխնիկական համալսարան

 

Այլ տվյալներ

2004 – 2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

15 գիտական հոդվածի և 4 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների։

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և պատվոգրով՝ շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար։ 

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա։