Դեպի վեր
Կոմիտեի գլխավոր քարտուղար

 

Գոհար Ռաֆայելի Գրիգորյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. մարտի 4-ին, ք. Քաջարան

Կրթություն
1997-2001 թթ. - սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ստանալով Պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան
2001-2003 թթ. - սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ստանալով Պատմության մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

2018 թ. սեպտեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար։

2017-2018 թթ. - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, Պետի տեղակալ

2009-2017 թթ. - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն, Գլխավոր մասնագետ

2004-2009 թթ. - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժին, Առաջատար մասնագետ

 

Այլ տվյալներ
2015-2017 թթ. - Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից համատեղ իրականացվող, Եվրամիության արևելյան գործընկե­րու­թյան մշակութային ծրագրի մաս հանդիսացող «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ պատմական քաղաքներում (COMUS)» ծրագիր, Ազգային համակարգող Համակարգող կոմիտեի անդամ

2015-2016 թթ. - «WIKI-ն սիրում է հուշարձանները» նախագիծ, Միջազգային ժյուրիի անդամ

2014 թ. առ այսօր - Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական ասոցիացիա, Անդամ

2013 - 2018 թթ. - «Եվրոպական ժառանգության օրեր»  ծրագիր, Ազգային համակարգող

2009-2011 թթ. - Եվրոպայի խորհրդի Կիևյան նախաձեռնության` «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագիր, Ազգային համակարգողի օգնական

2004 թ. առ այսօր - Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), Անդամ

Մասնակցել է միջազգային մի շարք սեմինարների, գիտաժողովների, հանդես է եկել զեկույցներով և ելույթներով:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն կրթական ծրագրերի շրջանավարտների միության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհի ներկայացրած ծրագրի շրջանակներում 2017 թ. կազմակերպել է «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և համայնքների դերն այդ գործում» սեմինար-քննարկումը` Հայաստանի 10 պատմական քաղաքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Վերապատրաստումներ

2017 թ. - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման գրասենյակի`  «Կանայք և ՏՀՏ նորարարական նախաձեռնություն» վերապատրաստողների վերապատրաստում դասընթաց, ք. Երևան

2014 թ. - «Պատմական քաղաքների պահպանությունը և ռիսկերի կառավարումը» կրթական ծրագիր, ք. Կոբե, ք. Կիոտո, Ճապոնիայի կառավարություն (Ջայկա JICA)

2013 թ. - «Անգլերեն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագիր, Հնդկաստան, ք. Դելի

 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: