Մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն

Մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն

 

ՀՀ տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից 2022 թվականի ընթացքում ուսումնասիրվել են թվով 34 գնահատողների կողմից կազմված թվով 243 հաշվետվություններ:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի «Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման 2022 թվականի տարեկան ժամանակացույց»-ը հաստատելու մասին N 378-Լ հրամանի (այսուհետ՝ Ժամանակացույց) համաձայն՝ Ժամանակացույցում ընդգրկված են եղել թվով 30 գնահատող: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են թվով 23 գնահատողների կողմից կազմված թվով 203 գնահատման հաշվետվություններ: Ժամանակացույցում ընդգրկված 7 գնահատողներ հայտնել են, որ տվյալ ժամանակահատվածում գնահատման գործունեություն չեն իրականացրել:

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը» հաստատելու մասին N 877-Ն որոշման հավելվածի 7-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում Հանձնաժողովի պատճառաբանված առաջարկության հիման վրա 1 գնահատող ընդգրկվել է Ժամանակացույցում և ուսումնասիրվել են գնահատողի կողմից կազմված թվով 10 գնահատման հաշվետվություններ:

2022 թվականի ընթացքում «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են թվով 16 գնահատողների կողմից կազմված թվով 30 գույքի գնահատման հաշվետվություններ:

Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում 2022 թվականի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամաններով թվով 3 գնահատողների որակավորման վկայականներ դադարեցվել են՝ վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, համապատասխանաբար՝ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա: