Աշխատանքային խորհրդակցություն

Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ կազմակերպվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Պարոն Թովմասյանը մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկեցին օրակարգում առկա հանձնարարականները, առաջիկայում ներկայացվելիք մի շարք կարևոր նախագծեր:
Մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարվեց Կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կազմակերպել քննարկում բազային քարտեզագրական շերտերի ստանդարտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կատարման վերաբերյալ:
Արտաքին շրջանառության մեջ կդրվի անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման գործընթացից բխող իրավական ակտի նախագիծը:
Ղեկավարի տեղակալներ Արամ Գուգարացին և Նանե Ղազարյանին հանձնարարական տրվեց համապատասխան վարչությունների պետերի մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկում՝ անշարժ գույքի տվյալների բազայում սխալ տեղեկատվության մուտքագրումը և վրիպակները բացառելու նպատակով նախաձեռնվող թվային գործիքակազմի ներդրման և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նաև վերհանել անշարժ գույքի գրանցման ընթացքում տեխնիկական վրիպակներ առաջացնող խնդիրներն ու դրանց վերաբերյալ գրավոր կազմված փաստաթղթին տալ տեխնիկական լուծումներ: Արդյունքները կփոխանցվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին:
Սպասարկման գրասենյակների վարչությանը հանձնարարվեց 10-օրյա ժամկետում գլխավոր քարտուղարին ներկայացնել նախագիծ`մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոնների գործարկման հնարավորության վերաբերյալ՝ նախատեսելով նաև Երևանի և Գեղարքունիքի մարզի համար: