ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Քաղաքացիների ընդունելությունը կկայանա մայիսի 30-ին
23.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի այցը կոմիտեի «Վաղարշապատ» և «Արմավիր» սպասարկման գրասենյակներ տեղափոխվել է մայիսի 30-ին։
- 10։30-ին Վաղարշապատում,
- 12։00-ին Արմավիրում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Վաղարշապատ» և «Արմավիր» սպասարկման գրասենյակներ:
Ժամը 15:00-ին Վաղարշապատում, իսկ ժամը 16։30-ին Արմավիրում տեղի կունենա նաև քաղաքացիների ընդունելություն:
Եթե ունեք չպարզաբանված հարցեր, որոնք կցանկանաք անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ապա սպասում ենք ձեզ մեր սպասարկման գրասենյակներում․
- Վաղարշապատում՝ Մաշտոցի 1,
- Արմավիրում՝ Հանրապետության 6: