Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այցելել էր Հրազդան և Դիլիջան քաղաքներ
Հունիսի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի պատասխանատուների հետ այցելել էր կոմիտեի «Հրազդան» և «Դիլիջան» սպասարկման գրասենյակներ:
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը գրասենյակներում ծանոթացել են ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, զրուցել աշխատակիցների և գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում ուսումնասիրվել են քաղաքացիներին հուզող կոնկրետ խնդիրներ, առաջարկվել լուծման հնարավոր տարբերակները։
Կոմիտեի սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը շարունակական կլինեն և հնարավորություն են տալիս մարզային գրասենյակներում էլ ավելի բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելու սպասարկման հնարավորությունները։