Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների (UN-GGIM) 15-րդ նստաշրջանը

Օգոստոսի 6-ից 8-ը ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացավ ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների խմբի (UN-GGIM) 15-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը:
Միջոցառմանը, ի թիվս Կադաստրի կոմիտեի պատվիրակության անդամների, մասնակցել են ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների խմբի անդամ երկրների պատվիրակությունները:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման կատարելագործման, գլոբալ երկրատարածական տեղեկատվության օրակարգում տարածաշրջանային կոմիտեների ներդրման, համաշխարհային երկրատարածական տեղեկատվության օրակարգում թեմատիկ ցանցերի ներդրման, ՄԱԿ-ի ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի, գլոբալ գեոդեզիական ռեֆերենց շրջանակի, երկրատարածական տեղեկատվության կայուն զարգացման, կլիմայի, շրջակա միջավայրի, երկրատարածական, վիճակագրական և այլ հարակից տեղեկատվության ինտեգրման, հողերի արդյունավետ կառավարման, ինտեգրված ծովային երկրատարածական տեղեկատվության, գլոբալ երկրատարածական տեղեկատվության համայնքի համար ստանդարտների ներդրման և ընդունման, աշխարհագրական անվանումների ստանդարտացման, քաղաքականության և իրավական շրջանակներին, ներառյալ հեղինակավոր տվյալների և զարգացող տեխնոլոգիաների հետ կապված հարցեր։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանդես է եկել ելույթներով` «ՄԱԿ-ի ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակ»-ի, «Երկրատարածական տեղեկատվությունը՝ կայուն զարգացման համար», «Ինտեգրված երկրատարածական տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման համար» օրակարգային կետերի վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում կոմիտեի ղեկավարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակությունների անդամների հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: