Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 21.04.2026 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.4-Մ2-4

Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ գրասենյակների համակարգման վարչության զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.4-Մ2-4)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գրասենյակների համակարգման վարչության զարգացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.4-Մ2-4)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա 35/2:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց  http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2026 թվականի ապրիլի 21-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),

3.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

6.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

7. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճեններն արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։

  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 35/2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը  267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204832/latest

Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 35/2, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝  hr@cadastre.am):

 Քաղաքացիները Թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)` թեստավորման նախատեսված ժամից 10 րոպե շուտ:

 

Պաշտոնի անձնագիր