Մարտի 9-ից կգործարվի չափագրողների առցանց գրասենյակը

04.03.2021
Մարտի 9-ից կգործարվի չափագրողների առցանց գրասենյակը

Երեկ՝ մարտի 3-ին, ողջ օրվա ընթացքում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառներում որակավորում ունեցող անձանց հյուրընկալել էինք Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական  շենքի 12-րդ հարկում։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի գլխավորությամբ կազմակերպված 4 հանդիպում-քննարկումներին օրվա ընթացքում մասնակցեց ավելի քան 50 մասնագետ։

Տեղակալի օգնական Գևորգ Մանուկյանը ներկաներին մանրամասն ներկայացրեց չափագրողների առցանց գրասենյակից օգտվելու սկզբունքները,  քննարկվեցին տվյալների մուտքագրման առանձնահատկությունները, գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերը։

Մարտի 5-ին նախատեսվում է մասնագիտական խմբի ևս մեկ հանդիպում, իսկ մարտի 9-ից պաշտոնապես կգործարվի չափագրողների առցանց գրասենյակի ավարտուն տարբերակը, և չափագրման փաթեթները կսկսեն ընդունվել միայն  էլեկտրոնային եղանակով։