Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ

30.06.2021
Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ

Կադաստրի համակարգի սիրելի աշխատակիցնե’ր, գեոդեզիստնե’ր, հողաշինարարնե’ր, սրտանց շնորհավորում եմ   բոլորիդ  մասնագիտական տոնի առթիվ։

Պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց գեոդեզիստի և հողաշինարարի աշխատանքի անհնար է։ Այս հազվագյուտ, բայց շատ անհրաժեշտ  մասնագիտության տեր մարդիկ  չափազանց կարևոր դերակատարում ունեն պետության արդյունավետ զարգացման գործում։

Ցանկանում  եմ   հաջողություններ դժվարին խնդիրների հաղթահարման գործում, երբեք չկորցնեք հետաքրքրությունը ձեր աշխատանքի նկատմամբ։

Մաղթում եմ  Ձեզ առողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի  բարօրություն մեր երկրի և հասարակության։