Անհատական մրցաշարում առաջատար էր Կադաստրի կոմիտեն

20.12.2021
Անհատական մրցաշարում առաջատար էր Կադաստրի կոմիտեն

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը  կազմակերպել էր ամենամյա սեղանի թենիսի մրցաշար, որում անհատական հաշվով հաղթող ճանաչվեց կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանման ցանցերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Խարատյանը։

Թիմային մրցաշարում Կադաստրի կոմիտեի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը։

https://www.facebook.com/arhmiut/posts/559840945452317։