Աշխատանքային խորհրդակցություն

10.05.2022

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած խորհրդակցությանը ևս մեկ անգամ կարևորեց կոմիտեի կողմից արվող այն քայլերը, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են քաղաքացիների ժամանակը ու ռեսուրսները խնայելուն։

Հստակ ժամանակացույցով շարունակվում են առցանց քարտեզների ուղղման աշխատանքները, ինչի վերաբերյալ Գեոմատիկայի կենտրոնը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում։ Ավարտին է մոտենում Շիրակի մարզի բնակավայրերի քարտեզների ուղղումը։

Չափագրողների առցանց գրասենյակում  առաջիկայում նոր գործիքներ կավելանան, ինչն էլ ավելի կդյուրացնի մասնագետների աշխատանքը հարթակում։ Առցանց գրասենյակում  կավելանա նաև չափագրման փաթեթները միանգամից համայնքների ղեկավարներին ուղարկելու հնարավորություն։

 Կոմիտեի ղեկավարը գրանցման և իրավաբանական վարչություններին հանձնարարեց ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել տվյալ վարչություններում թեժ գժով ստացվող հեռախոսազանգերին առավել արդյունավետ պատասխանելու և հնարավորինս անպատասխան զանգեր չունենալու համար։        

 Նախատեսվում է  աշխատանքային հանդիպումներ կազմակերպել մասնագիտական բուհերի, առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագիտական հանրույթի հետ՝ մտքեր, կարծիքներ փոխանակելու կոմիտեի կողմից շրջանառված կարևոր օրենսդրական փոփոխությունների շուրջ։