Աշխատանքային խորհրդակցություն

30.05.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ մայիսի 30-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության կողմից ուսումնասիրված գույքահարկի բազա մուտքագրվող տվյալները տարածքային ստորաբաժանումներին տրամադրելու գործընթացը:

Գործնական աշխատանքներ են տարվում ինքնակամ շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման գործընթացում մեկ միասնական մոտեցում ձևավորելու համար։

Կարևորելով կադաստրային քարտեզների ուղղման կարգում իրավունքների պետական գրանցման մասով նախատեսվող օրենսդրական փոփոխությունները՝ գրանցման և գեոդեզիայի և հողաշինարարության վարչությունները համատեղ աշխատանքի արդյունքում կներկայացնեն իրենց մոտեցումները։

Ամփոփվել է Աշոցք համայնքի կադաստրային քարտեզի ուղղման վերջնական նախագիծը, զուգահեռաբեր կիրականացվեն Գյումրու և Սիսիանի կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքները։

Մոտ մեկ ամսից կամփոփվի նաև հասցեների միասնական բազան, գործնական տեսքի կբերվեն հասցեավորման կարգում նախատեսվող փոփոխությունները։

Գույքահարկի բազա մուտքագրվող տվյալների ստուգման գործընթացում բացահայտված թերությունների մասով կոմիտեի ներքին վերահսկողության վարչությունը վարչական վարույթներ կսկսի։