Աշխատանքային խորհրդակցություն

20.06.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 20-ին կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղակալ Արման Պետրոսյանը հավաստեց, որ անշարժ գույքի հարկի բազայի համար մշակվել են նախատեսվող փոփոխությունների տեխնիկական առաջադրանքները և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ու սպասարկող ընկերության կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կտեղադրվեն գործող համակարգում։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանատուներին հանձնարարեց առավել ուշադիր լինել նույնականացման աշխատանքների նկատմամբ, որպեսզի արձակուրդային շրջանում աշխատանքը չդանդաղի, ինչպես նաև՝ շաբաթական կտրվածքով ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։

«Թեժ գծի» աշխատանքում արձանագրված արդյունքները գոհացնող են, սակայն շարունակվում են աշխատանքները, որոնք միտված են քաղաքացիներից ստացվող որևէ զանգ անպատասխան չթողնելուն։

Այս շաբաթ պետական մարմինների քննարկմանը կներկայացվի անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկությունները սահմանող ՀՀ օրենքի նախագիծը, որից մանրամասներ ներկայացրեց գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը։

Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների ուղղման վերջնական նախագծի փաթեթն առաջիկա օրերին կուղարկվի համայնքի ղեկավարի համաձայնեցմանը։