Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով Մադրիդում է

12.07.2022
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով Մադրիդում է

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրենության հրավերով 2022 թվականի հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում:

Կոմիտեի ղեկավարը հանդիպումներ է ունենում Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի և համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:

Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, հանդիպումների, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում: