Աշխատանքային խորհրդակցություն

26.07.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Կոմիտեի ղեկավարը տեղակալ Արման Պետրոսյանին, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանին և մյուս պատասխանատուներին հայտնեց իր գոհունակությունը՝ վերափոխված Գեոպորտալի նոր՝ քարտեզագրական բաղադրիչի գործարկման առիթով:

Հետագա ձևափոխումների, Գեոպորտալի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ համատեղ այս պահին քննարկվում և աշխատանքներ են իրականացվում նաև քարտեզագրական բաղադրիչում կադաստրային ծածկագրով, հասցեով կամ վկայականի համարով որոնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:

Կադաստրի կոմիտեի հեռանկարային կարևոր ծրագրերն ու ռազմավարական քայլերը իրապես պայմանավորված են Կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի լայնածավալ աշխատանքով։

Շիրակի, Սյունիքի և Լոռու տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող սուբյեկտների նույնականացման աշխատանքների քանակը ավելացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս շաբաթ նույնականացվել է ավելի քան 23 հազար սուբյեկտ։

Ամփոփվել են գերատեսչություններից ստացված կարծիքները Կադաստրի կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է, որ այլ անշարժ գույքից առանձնացված մաս ձեռք բերած անձը կարող է այն միավորել իրեն պատկանող գույքին՝ առանց նախօրոք դրա նկատմամբ առանձին հասցեի և իրավունքների պետական գրանցման։ Առաջիկա օրերին նախագիծը կուղարկվի իրավական փորձաքննության: