Աշխատանքային խորհրդակցություն

27.09.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Սեպտեմբերի 26-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս կարևորեց կոմիտեի կողմից ելից գրությունների մուտքագրման և ելքագրման գործընթացի ժամկետներին, նույնականացմանը, քարտեզների ուղղման աշխատանքներին և ոլորտին վերաբերող այլ ընթացիկ հարցեր։

Հստակ ժամանակացույցով շարունակվում են առցանց քարտեզների ուղղման աշխատանքները, ինչի վերաբերյալ Գեոմատիկայի կենտրոնը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում։

Գրանցման վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել և մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել քարտեզների ուղղման գործընթացի ժամանակ քաղաքացիներից պահանջվող իրավահաստատող փաստաթղթերի հստակ տարանջատման վերաբերյալ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։

Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումներին Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս հանձնարարեց հետամուտ լինել, ժամկետներում և հավուր պատշաճի իրականացնել ընթացիկ աշխատանքները։

Ազգային Ժողովում են «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերը։ Կոմիտեի իրավաբանական վարչությանը և պատասխանատու մյուս ստորաբաժանումներին հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում վերանայել և կազմել նախագծերում իրականացվելիք վերջնական փոփոխությունների ցանկը։