ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ

22.12.2022

ՀՀ տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գագիկ Ասրյանը, Արտեմի Պրիբիլսկին, Մհեր Ղահրամանյանը և Տիգրան Գրիգորյանը երեկ Կադաստրի կոմիտեում էին։

Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված ոլորտային աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցության, բարեխիղճ աշխատանքի, գնահատման գործունեության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում զգալի ներդրման համար երկարամյա փորձ ունեցող մասնագետները Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրամանով պարգևատրեցին կոմիտեի ղեկավարի շնորհակալագրերով: