ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Կադաստրի կոմիտե-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

28.12.2022

2022թ․ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) իրականացվել է Երկրատարածական տվյալների կառավարման (ԱՏՀ/GIS) մասնագետների վերապատրաստման ծրագրի 2-րդ փուլը։

Երեկ՝ դեկտեմբերիի 27-ին, վկայականներ և դասընթացի ամբողջ բովանդակությանը համապատասխան կազմված ձեռնարկներ ստացան ծրագրի երկրորդ փուլին մասնակցած մեր 16 աշխատակիցները։

Դասընթացին մասնակցում էին ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի, գեոդեզիայի և հողաշինարարության վարչության և անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատակիցները։

Ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են ՀՀ Կադաստրի կոմիտեի 42 աշխատակիցներ, իրականացվել է այս տարի՝ մայիսի 2-ից հուլիսի 4-ը։

Դասընթացի մասին առավել մանրամասն տեղեկատվություն և առաջին փուլի լուսանկարներ կգտնեք հղումով․ https://www.facebook.com/cadastrecommitte/posts/pfbid0edCcmuknKzxeSPjnjeZkwXgiGujMXjNckoAxFfX8MSEhEFoKcYGqD7Sexx2VS2rKl։

Դասընթացի հիմնական նպատակն էր Կադաստրի կոմիտեի աշխատակիցների մոտ ձևավորել և ամրապնդել տարածական տվյալների կառավարման վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքները, ծանոթացնել աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաների տեսական և գործնական հիմունքներին։