ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

31.12.2022
ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ գործընկերներ, հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի առթիվ:

Կադաստրի համակարգի համար անցնող տարին իսկապես որոշ հավակնոտ ծրագրերի, օրենսդրական կարևոր նախաձեռնությունների իրականացման տարի էր, ինչին մենք կարողացել ենք հասնել ձեր բոլորիդ պատասխանատվության և իրար նկատմամբ ունեցած վստահության շնորհիվ։

Սիրելի՛ հայրենակիցներ, տարեմուտը իրապես հնարավորություն է վերանայելու աշխատանքում, առօրյայում ունեցած բացթողումները, գնահատելու ձեռքբերումները:

Մաղթում եմ, որ 2023 թվականը լինի սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման, կամքի, Հայրենիքի նկատմամբ պատասխանատվության տարի։

Թող Ամանորը բոլորիս համար լինի խաղաղության ու վերելքի տարի, բարօրությունն ու երջանկությունը թևածեն բոլորիս ընտանիքներում:

 

Սիրով՝ Սուրեն Թովմասյան