Աշխատանքային խորհրդակցություն

19.02.2024

Այսօր՝ փետրվարի 19-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը ներկայացրեց այս պահին տարածքային ստորաբաժանումների արխիվի օպերատորներին արխիվային գործերի ուսումնասիրման աշխատանքներում ներգրավելու գործընթացը։

Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքների ավարտից հնարավորինս շուտ կմեկնարկեն Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները:

Կարևորելով գնահատման բազան կադաստրային քարտեզին կապակցելու աշխատանքները՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանձնարարությամբ առաջիկայում կիրականացվի գնահատման բազայում առկա շուկայի վերլուծության բոլոր դաշտերի արտահանումը և դրանք, կադաստրային քարտեզին կապակցելու նպատակով, կտրամադրվեն գեոդեզիայի և հողաշինարարության վարչությանը։

Կոմիտեի իրավաբանական վարչությունը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը շաբաթական կտրվածքով հաշվետվություն կներկայացնեն Կադաստրի կոմիտեի և բանկերի էլեկտրոնային համակարգերի ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Պարբերաբար տեղեկատվություն է ներկայացվում առանձնացված «Զանգերի կենտրոն» ստեղծելու և այդ նպատակով բանկերի ու այլ ընկերությունների փորձի ուսումնասիրության արդյունքում թվային գործիքակազմերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

 

 

 

 

 

+3