Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

30.06.2023
Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

Սիրելի՛ գործընկերներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ստեղծման 26-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք չափազանց կարևոր դերակատարում ունեք մեր պետության կայացման և արդյունավետ զարգացման գործում։

Լիահույս եմ, որ ձեր ջանքերի ու նվիրումի շնորհիվ Կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ` ցանկանալով ձեզ անսպառ ուժ ու եռանդ՝ մասնագիտական նորանոր հաջողությունների և ձեռքբերումների հասնելու համար։

Բոլորին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանքային գործունեություն։

Սիրով՝ Սուրեն Թովմասյան