ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Աշխատաժողով Վրաստանում

11.09.2023

Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալության և Նիդերլանդների կադաստրի, հողային ռեգիստրի և քարտեզագրման գործակալության հետ համատեղ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվել է քարտեզագրական նյութերի ստացմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը և գեոդեզիայի ու հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը:

Աշխատաժողովի շրջանակներում մասնակից պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից քարտեզագրության և տարածական տվյալնրի կառավարման ոլորտում կատարվող աշխատանքների սկզբունքները, որից հետո տեղի է ունեցել քննարկում տարածական տվյալների հավաքագրման և մշակման նորարարական տեխնոլոգիաների (source material), Linear Efficient Antialiased Normal (LEAN) մոտեցման, տվյալների մոդելների, (geoAI, AFE, AutoGen, հետադարձ կապի համակարգ) և դրանց առնչվող հարցերի շուրջ, որոնք միտված են առավել ճշգրիտ և ավտոմատացված կերպով քարտեզագրական նյութերի ստացմանը:

Աշխատաժողովի ավարտին կողմերը հույս հայտնեցին շարունակել համագործակցությունը մասնագիտական ոլորտներում: