ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է CADASTRE MOBILE ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ

28.09.2023
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է CADASTRE MOBILE ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը, ինչն  այսուհետ ավելի  հասանելի և պարզեցված կդարձնի Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։ 

Cadastre mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։

Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, և եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։

Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ։

Կադաստրի կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված ձեր բոլոր առաջարկությունները։

 Կարող եք գրել մեզ հավելվածի միջոցով կամ  նամակ ուղարկել info@cadastre.am հասցեին։