ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Գորիս» սպասարկման գրասենյակը ժամանակավորապես կգործի նոր հասցեում

28.02.2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Գորիս» սպասարկման գրասենյակը ժամանակավորապես կգործի նոր հասցեում

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ տարածքի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Կադաստրի կոմիտեի Գորիս համայնքի Գ. Նժդեհի փողոց 22 հասցեում գտնվող սպասարկման  գրասենյակը ժամանակավորապես  կտեղափոխվի և կգործի Անկախության փողոց թիվ 3 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքում։

Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • 060-474207,
  • 060-474205: