Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներ
16.04.2025

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ ԱՅՑԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 22-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներ:
Ժամը 13:30-ին Արտաշատում, իսկ ժամը 14։30-ին Վեդիում տեղի կունենա նաև քաղաքացիների ընդունելություն:
Եթե ունեք չպարզաբանված հարցեր, որոնք կցանկանաք անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ապա սպասում ենք ձեզ մեր սպասարկման գրասենյակներում․
- Արտաշատում՝ Մարքսի փողոց 6 շենք, 13/1 տարածք,
- Վեդիում՝ Թումանյան 6: