Միջազգային համագործակցություն․Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Շվեդիայում էր
Նախորդ շաբաթ Շվեդիայի Թագավորության Գավլե քաղաքում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են գեոիդ մոդելի մշակման, մշտապես գործող ռեֆերենց կայանների ցանցի կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, որը կազմակերպվել էր Շվեդիայի քարտեզագրման, կադաստրային և հողերի գրանցման մարմնի (Lantmäteriet) կողմից:
Կոմիտեի մասնագետները ծանոթացել են Շվեդիայի գեոդեզիական ենթկառուցվածքին, գեոիդին, բարձունքային համակարգին, գրավիտացիային, Շվեդիայի գեոիդ մոդելի սահմանման անհրաժեշտ տվյալներին, GNSS բարձունքային համակարգին, բացարձակ և հարաբերական գրավիմետրիային, գործնական աշխատանքների հիման վրա կատարվել է ծանրաչափական հաշվարկ:
Դասընթացի ընթացքում հիմնավորվել է ՀՀ նոր գեոիդ մոդելի մշակման կարևորությունը` ճշգրիտ բարձրություններ ունենալու նպատակով:
Դասընթացի ավարտից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը: