Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Արմավիրի մարզում էր

30.05.2025
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Արմավիրի մարզում էր

Այսօր՝ մայիսի 30-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այցելել էր կոմիտեի «Վաղարշապատ» և «Արմավիր» սպասարկման գրասենյակներ:

Կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գրասենյակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, զրուցել աշխատակիցների և գրասենյակ այցելած քաղաքացիների հետ:

Ինչպես նախորդ գրասենյակային հանդիպումների ընթացքում, այս անգամ ևս գրասենյակներում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիները կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկվեցին կոնկրետ խնդիրներ, առաջարկվեցին լուծման տարբերակներ։

Կոմիտեի սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը հնարավորություն են տալիս բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելու սպասարկման հնարավորությունները: