Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
02.09.2025

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված եւ կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
Սուրեն Թովմասյանի զեկույցը հանձնաժողովի նիստում կարող եք դիտել հղումով․