Միջազգային համագործակցություն․ Eurogeographics

11.12.2025
Միջազգային համագործակցություն․ Eurogeographics

2025 թվականի դեկտեմբերի 2–4-ը Բրյուսելում կայացավ EuroGeographics ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամների աշխատանքային հանդիպումը։

Կառավարման խորհրդում ընդգրկված են 9 պետություններ՝ Հայաստան, Ֆրանսիա, Անգլիա, Սլովենիա, Նորվեգիա, Հոլանդիա, Իսպանիա, Լատվիա, Գերմանիա։

Նիստի օրակարգի կարևորագույն հարցերից մեկը 2027 թվականի գլխավոր ասամբլեան Հայաստանում անցկացնելու հնարավորության դիտարկումն էր, որը ստացավ կառավարման խորհրդի անդամների վերջնական համաձայնությունն ու հաստատումը։

EuroGeographics ասոցիացիան միավորում է քարտեզագրման, կադաստրի և տարածական տվյալների ոլորտում գործող 44 երկրների շուրջ 60 ազգային լիազոր մարմիններ։

Ամենամյա գլխավոր ասամբլեան անդամների համար կարևոր հարթակ է՝ ռազմավարական քննարկումներին մասնակցելու, լավագույն փորձի փոխանակման, գործընկերության ամրապնդման, ինչպես նաև Եվրոպայում և դրանից դուրս աշխարհագրական տվյալների ապագան ձևավորելու համար։

Գլխավոր ասամբլեան Հայաստանում անցկացնելու որոշումը ոչ միայն մեծ պատասխանատվություն է մեզ համար, այլ նաև յուրահատուկ հնարավորություն՝ վերանայելու համատեղ նախաձեռնությունների առաջընթացը, ներկայացնելու մեր երկրի փորձն ու լուծումները, ուսումնասիրելու նորարարական մոտեցումներ, որոնք աջակցում են եվրոպական աշխարհագրական համայնքի զարգացմանը։