Կոմիտեի ղեկավարը այցելել էր «Եղվարդ» սպասարկման գրասենյակ

12.12.2025
Կոմիտեի ղեկավարը այցելել էր «Եղվարդ» սպասարկման գրասենյակ

Դեկտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այցելել էր Կոտայքի մարզ՝ կոմիտեի «Եղվարդ» սպասարկման գրասենյակ:

Կոմիտեի ղեկավարը գրասենյակում ծանոթացավ ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, կայացավ նախապես հայտարարված քաղաքացիների ընդունելությունը, որին մասնակցում էին նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը և կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։

Կայացավ հանդիպում համայնքի ղեկավարի տեղակալի և այլ պատասխանատուների հետ։ Քննարկվեցին հասցեավորման ընթացակարգին, կադաստրային քարտեզների ուղղման արդյունքում առաջացած իրավիճակային խնդիրներին վերաբերող հարցեր։

Անդրադառնալով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերում առկա շինությունների գրացման գործընթացում առաջացած խոչընդոտներին՝ կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեն շրջանառել է օրենքի նախագիծ, որով իրավական կարգավորումները հնարավորություն կտան դյուրացնել բազմաթիվ գործընթացներ։

Համայնքի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց՝ հասցեավորման եղած սխալների համակարգային ուղղման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով ակտիվ համագործակցել կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների հետ։

Բարձրաձայնվեցին հարցեր կադաստրային քարտեզների անճշտությունների վերաբերյալ։ Կոմիտեի ղեկավարի առաջարկով քարտեզների ուղղման ընթացիկ աշխատանքների շրջանակում համայնքն առավել ակտիվ ներգրավվածություն կունենա քարտեզների ուղղման նախագծային փուլերում, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ քննարկել առաջացած խնդիրները, գտնել օրենսդրությանը չհակասող լուծումներ, հստակեցնել համայնքների առջև ծառացած խնդիրները։

Սպասարկման գրասենյակներում պարբերաբար կազմարեպվող նմանատիպ այցերի ընթացքում ուսումնասիրվում են քաղաքացիներին հուզող խնդիրները, ստեղծվում են հնարավորություններ՝ էլ ավելի բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։