ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

26.01.2026
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով:

Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։

Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ: Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել (Block) օգտահաշիվը և նշել դրանք որպես խարդախություն/Spam (Report)։

Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով: