Սուրեն Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
04.02.2026
2026 թվականի փետրվարի 4-ին կայացավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր ուղղությունները՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի գնահատման, գեոդեզիայի և քարտեզագրության, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մշակման և կառավարման, անշարժ գույքի ռիելթորական և գույքի կառավարման գործունեության կազմակերպման ու կարգավորման ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների մասնագիտական կառույցների միջև։
