Աշխատանքային խորհրդակցություն
Կայացավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրվող աշխատանքային հերթական խորհրդակցությունը մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին հանձնարարվեց լրամշակել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կադաստրային քարտեզների ուղղման մասով:
Միջազգային լավագույն փորձի վերաբերյալ դիրքորոշումների հիման վրա կմշակվի գնահատման քննությունների անցկացման մեթոդաբանություն և առաջիկայում կկազմակերպվի աշխատանքային քննարկում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ:
Կադաստրի կոմիտեի միասնական տեղեկատվական համակարգին շահառու կայքերի փոխգործելիությունը ապահովելու նպատակով կոմիտեի պատասխանատուներին հանձնարարական տրվեց ուսումնասիրել և գույքագրել անշարժ գույքի վաճառքով զբաղվող ինտերնետային կայքերը, կոմիտեի ղեկավարի մոտ կազմակերպել քննարկում վերջիններիս ներկայացուցիչների հետ:
Գրանցման վարչությունը կներկայացնի տեղեկատվություն Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության կողմից ստացված խոշորացված համայնքների խնդիրների վերլուծության արդյունքում գրանցման գործընթացում հայտնաբերված սխալների վերաբերյալ (բացահայտված սխալների քանակը, ուղղված և չուղղված գույքերի քանակը):
Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվեց անշարժ գույքի շուկայի վերլուծությունը ներկայացնել գծապատկերային և տեքստային մասերի տվյալները մեթոդաբանորեն նկարագրված (վերլուծության տվյալների ստացման ձևերով, եղանակներով և աղբյուրներով):