ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
13.04.2026
Հարգելի քաղաքացինե՛ր, այսօր Կադաստրի կոմիտեին սպասարկող կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։
Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»
‼️ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք: