Հայաստանի տարածական տվյալների ենթակառուցվածքը COP17-ի օրակարգում էր

23.10.2026

Այսօր` հոկտեմբերի 23-ին, COP17-ի հայաստանյան տաղավարում կայացել է «Հայաստանի Հանրապետության փորձը տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման, իրավական դաշտի ձևավորման և տարածական տվյալների կիրառման ոլորտում» խորագրով պանելային քննարկում։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ կոմիտեի իրականացրած աշխատանքները։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են տարածական տվյալների դերին կենսաբազմազանության պահպանության, պետական կառավարման թվայնացման և հանրային ծառայությունների բարելավման գործում, ինչպես նաև ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ զարգացմանը։

Քննարկվել են նաև միջազգային լավագույն փորձի տեղայնացման, Հայաստանի տարածական տվյալների ենթակառուցվածքի հետագա զարգացման և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սահմանվող նպատակների հարցերը։