ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

18.09.2026
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´քաղաքացիներ,

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն այսուհետ ոչ միայն անշարժ գույքի օտարման, այլև այլ գործարքների գրանցման և նոր վկայական տրամադրելու դեպքում պետք է ամբողջությամբ վճարված լինեն անշարժ գույքի հարկային պարտավորությունները:

Նոր կարգավորումների համաձայն՝

Ֆիզիկական անձանց դեպքում պետք է ամբողջությամբ վճարված լինեն այն անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որի նկատմամբ իրականացվում է պետական գրանցումը կամ տրամադրվում է նոր վկայական։

Կազմակերպությունների դեպքում պետք է ամբողջությամբ վճարված լինեն տվյալ համայնքում գտնվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների հարկային պարտավորությունները։

Հարկային պարտավորությունները պետք է կատարված լինեն այն ամսվա համար, որի ընթացքում իրականացվում է պետական գրանցումը կամ տրամադրվում է նոր վկայականը։

Պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից տրամադրված՝ անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի, այդ թվում՝ էլեկտրոնային տեղեկանքի հիման վրա։

ԿԱՐԵՎՈՐ

Նշված պահանջները չեն կիրառվում՝

  • սեփականության իրավունքն առաջին անգամ գրանցելիս,
  • պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտի հիման վրա իրավունք կամ սահմանափակում գրանցելիս,
  • ժառանգության հիմքով սեփականության իրավունքը գրանցելիս։