Քաղաքացիների ընդունելություն

Հարգելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) համակարգում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատված է կոմիտեի ղեկավարի 01.02.2023թ. N 42-Լ հրամանով:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ԿԱՐԳ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Կադաստրի կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) քաղաքացիների ընդունելությունն (այսուհետ՝ Ընդունելություն) իրականացվում է Կոմիտեի ղեկավարի հրամանով հաստատված N 2 հավելվածով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
2. Ընդունելությունը կազմակերպվում է.
1) Քաղաքացու կողմից Կոմիտեի քարտուղարությունում նախապես հերթագրման դիմում ներկայացնելու հիման վրա կամ քաղաքացին կարող է հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով՝ 060-47 42 22:
2) Էլեկտրոնային առցանց հարթակով` https://e-request.am/hy (ամրագրել այց բաժնում նախապես գրանցվելով):
3. Հերթագրվել կարող են այն քաղաքացիները, ովքեր Կոմիտեի վարչական շենքում (Արշակունյաց 7) քարտուղարությունում սահմանված կարգով նախապես մուտքագրված դիմում-բողոք ունեն, որի պատասխանից դժգոհ են:
4. Ընդունելության համար լրացվում է Ընդունելության թերթիկը քարտուղարության աշխատակցի կողմից, որը հաստատված է Կոմիտեի ղեկավարի հրամանի N 3 հավելվածով նշելով անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, ՀԾՀՀ, խնդրահարույց անշարժ գույքի հասցեն և ներկայացվող հարցի ընդհանուր բովանդակությունը: Ընդունելության ժամանակ բարձրացված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի քարտուղարության կողմից լրացվում է Ընդունելության թերթիկի «Ընդունելության արդյունքը» բաժնում:
5. Քարտուղարության աշխատակցի կողմից Ընդունելության թերթիկը համարակալվում և գրանցվում է էլեկտրոնային մատյանում:
6. Միևնույն քաղաքացին կրկին կարող է հերթագրվել ընդունելության (նույն հարցով) միայն նախորդ ընդունելությունից 6 ամիս հետո:
7. Ընդունելության ընթացքում յուրաքանչյուր քաղաքացուն հատկացվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ:
8. Ընդունելությունը կարող է իրականացվել մինչև աշխատանքային օրվա ավարտը (ժամը՝ 18:00-ը):
9. Բարձրացված հարցերին պարզաբանում է տրվում Ընդունելության ընթացքում, իսկ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կամ նոր հանգամանքներ ի հայտ գալու և լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում տրվում է գրավոր պատասխան 7-օրյա ժամկետում:
10. Անհրաժեշտության դեպքում վարչության պետի կողմից նշված հարցը ներկայացվում է համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի ղեկավարի տեղակալին, իսկ վերջինս, ըստ անհրաժեշտության, այն ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:
11. Ընդունելության արդյունքից քաղաքացու դժգոհության դեպքում 3-օրյա ժամկետում նա կարող է կրկնակի հերթագրվել Ընդունելության համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ՝ նույն հարցը քննարկելու համար, որը կարող է իրականացվել մինչև 7-օրյա ժամկետում:
12. Հարցի լուծումից կրկին դժգոհ լինելու մասին 5-օրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կարող է հերթագրվել Ընդունելության Կոմիտեի ղեկավարի մոտ, որը կարող է իրականացվել մինչև 10-օրյա ժամկետում:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՑԱՆԿ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ
1. Ներքին վերահսկողության վարչության պետ
2. Գրանցման վարչության պետ
3. Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ
4. Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ
5. Իրավաբանական վարչության պետ
6. Գրասենյակների համակարգման վարչության պետ