Թափուր պաշտոն
Ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության և վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-25․4․1-Մ2-9) թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին
Իրականացնում է անշարժ գույքի ռեգիստրների կողմից իրականացված իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման, մերժումների, կասեցումների և դադարեցումների առցանց ուսումնասիրությունների աշխատանքները, պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերի էլեկտրոնային վարման գործառույթների, ինչպես նաև վերջիններիս թղթային և էլեկտրոնային ձևով պահպանման, վարման և արխիվների ստեղծման ուսումնասիրությանն ուղղված վերահսկողական աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- 
	Բարձրագույն կրթություն 
- 
	Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ. 
- 
	«Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
- 
	համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
Աշխատավարձը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2024 թվականի մարտի 14-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- 
	գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), 
- 
	անձնագրի պատճենը, 
- 
	կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), 
- 
	աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում). 
- 
	արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, 
- 
	մեկ լուսանկար 3x4 սմ չափսի: 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ varduhi.simonyan@cadastre.am հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
Հեռ.՝ 060 474 247
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.09.2021թ.: