Թափուր պաշտոն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին
Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 61-25.5-Մ4-4)
Իրականացնում է՝ Կոմիտեի շահերի պաշտպանությունը դատական մարմիններում, Կոմիտեի կողմից տրված լիազորագրի հիման վրա Կոմիտեի շահերի պաշտպանությունն ապահովելուն, ՀՀ դատական ակտերի դեմ վերադասության կարգով բողոքի պատասխանների նախապատրաստման աշխատանքները, մասնակցում է դատական նիստերին, հայցադիմումների պատասխանների նախապատրաստման աշխատանքներին.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթություն, որակավորման աստիճանը
| Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | 
| Ոլորտ | Իրավունք | 
| Ենթաոլորտ | Իրավունք | 
| Մասնագիտություն | 042101.00.6 կամ 042101.00.7 Իրավագիտություն | 
- 
	Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
- 
	«Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների. 
- 
	Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն. 
- 
	տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
- 
	համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
Աշխատավարձը՝ 189.696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ է:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- 
	գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), 
- 
	անձնագրի պատճենը, 
- 
	կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), 
- 
	աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում). 
- 
	արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, 
- 
	մեկ լուսանկար 3x4 սմ չափսի: 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.02.2023թ.: