Հայտարարություն

Վերջնաժամկետ 21.03.2023 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական գրանցման դադարեցման, կասեցման, մերժման և անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասնակցությունն է:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • Կադաստրի կոմիտեում աշխատանքային փորձ,

  • թիմում աշխատելու ունակություն:

Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթները կանոնակարգող գերատեսչական ակտերով սահմանված կարգով իր վարույթում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների և (կամ) սահմանափակումների պետական գրանցման դիմումների հիման վրա օրենքով սահմանված կարգով իրականացնելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում.

  • գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման գործավարությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրելու է գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, ինչպես նաև այլ տեղեկատվություն.

  •  մասնակցում է ինքնաշխատ ձևով իրավունքների պետական գրանցման համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքներին, կատարում է վերլուծություններ, գնահատում է աշխատանքների արդյունավետությունը, տալիս է խորհրդատվություններ, իսկ  անհրաժեշտության դեպքում առաջարկություններ՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի մարտի 21-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 276.000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:

 Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում (ձևանմուշը կցվում է)

2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթրի պատճենը (պատճենները),
  6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,

7. համառոտ CV:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

 Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք. Երևան, Կոմիտասի 35/2/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: